Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր
Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերում գտնվելիս սարքն անջատեք և հետևեք բոլոր ցուցանակներին
ու հրահանգներին: Հնարավոր պայթյունավտանգ միջավայրերին են պատկանում բոլոր այն վայրերը,
որտեղ սովորաբար խորհուրդ է տրվում ավտոմեքենայի շարժիչն անջատել: Նման վայրերում կայծը կարող
է պայթյունի կամ հրդեհի հանգեցնել, ինչը կարող է պատճառել մարմնական վնասվածքներ և նույնիսկ
մահ: Սարքն անջատեք վառելիքի լցակայաններում: Վառելանյութի պահեստավորման և բաշխման
վայրերում, քիմիական գործարաններում կամ այն վայրերում, որտեղ պայթեցման աշխատանքներ են
կատարվում, հետևեք ռադիոսարքավորումների օգտագործման սահմանափակումներին: Հնարավոր
պայթյունավտանգ մթնոլորտ ունեցող վայրերը սովորաբար, բայց ոչ միշտ, հստակ նշված են լինում: Դրանք
ներառում են նավերում տախտակամածի տակ գտնվող տարածքները, քիմիական նյութերի տեղափոխման
կամ պահեստավորման վայրերը և այն տարածքները, որտեղ օդը քիմիական նյութեր կամ մասնիկներ է
պարունակում, ինչպիսիք են ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին: Դուք պետք է ստուգեք հեղուկ
գազով (օրինակ՝ պրոպան կամ բութան) աշխատող ավտոմեքենաներ արտադրողների հետ, թե արդյո՞ք այս
սարքը կարելի է անվտանգ օգտագործել դրանց մոտակայքում: