8. Կանչերի գրանցամատյան
Ձեր կանչերի վերաբերյալ տվյալներ դիտելու համար ընտրեք Ընտցնկ > Մատյան: Առկա ընտրանքները
կարող են ներառել հետևյալը.
● Բոլոր կանչերը — ձեր վերջերս կորսված և ստացված կանչերն ու հավաքված համարները
ժամանակագրական կարգով դիտելու համար:
● Կորսված կանչեր, Ստացված կանչեր, կամ Հավաքված համարներ — ձեր վերջին կանչերի մասին
տվյալների համար:
● Հղգրն ստացողներ — այն կոնտակտները դիտելու համար, ում դուք առավել վերջերս
հաղորդագրություններ եք ուղարկել:
● Կանչի տևող-ն, Փաթ. տվյալ. միաց. հշվչ, կամ Փաթ. տվյալ. միաց. ժմչփ — ձեր վերջին
հաղորդակցությունների վերաբերյալ ընդհանուր տվյալներ դիտելու համար:
● Հղգրն մատյան, կամ Հմժմ մատյան — ուղարկված և ստացված հաղորդագրությունների կամ
համաժամացումների քանակը դիտելու համար:
Ծանուցում. Ծառայություն մատուցողի՝ հեռախոսազանգերի և այլ ծառայությունների համար
ներկայացրած փաստացի հաշիվը կախված է ցանցի հատկություններից, րոպեավճարի հաշվարկի
կլորացումից, հարկերից, և այլն: