Տեքստային կամ մուլտիմեդիա հաղորդագրություն ստեղծելը
1. Ընտրել Ընտցնկ > Հղգ փխնկ > Ստեղծել հղգրն > Հղգրություն:
2. Հասցեատեր ավելացնելու համար ոլորել դեպի Ում՝ դաշտը և մուտքագրել հասցեատիրոջ համարը
կամ էլփոստի հասցեն, կամ ընտրել Ավլցնլ՝ առկա ընտրանքներից հասցեատերեր ընտրելու համար:
Ընտրել Ընտրք՝ հասցեատերեր ու թեմաներ ավելացնելու և ուղարկման ընտրանքներ նախադրելու
համար:
3. Ոլորել դեպի Տեքստ՝ դաշտը և մուտքագրել հաղորդագրության տեքստը:
4. Հաղորդագրությանը բովանդակություն կցելու համար ոլորել դեպի կցուրդագոտին՝ ցուցասարքի
ներքևի մասում, և ընտրել բովանդակության ցանկալի տեսակը:
5. Հաղորդագրությունն ուղարկելու համար սեղմել Ուղրկել:
Հաղորդագրության տեսակը նշվում է ցուցասարքի վերին մասում և ինքնաբար փոխվում է՝
հաղորդագրության բովանդակությունից կախված:
Ծառայության մատակարարները կարող են տարբեր գներ նշանակել՝ հաղորդագրության տիպից կախված:
Մանրամասների համար դիմեք ձեր ծառայության մատակարարին: