
Ի՞նչ անել, եթե մարտկոցը իսկական չէ
Եթե չեք կարող համոզվել, որ պիտակի վրա հոլոգրամ ունեցող Ձեր Nokia մարտկոցը գործարանային է,
խնդրում ենք այն չօգտագործել: Մարտկոցը տարեք Nokia-ի մոտակա լիազոր սպասարկման կենտրոն կամ
վաճառքի գծով գործակալի մոտ՝ աջակցություն ստանալու համար: Nokia-ի կողմից չհաստատագրված
մարտկոց օգտագործելը կարող է վտանգավոր լինել և կարող է հանգեցնել սարքի ոչ բավարար աշխատանքի
ու վնաս պատճառել Ձեր սարքին և դրան միացված լրասարքերին: Դա կարող է նաև անվավեր դարձնել
սարքի նկատմամբ կիրառելի այս կամ այն հաստատումը կամ երաշխիքը:
Գործարանային Nokia մարտկոցների մասին լրացուցիչ տեղեկությունների համար՝ տե՛ս
www.nokia.com/battery: