
Փաթեթային տվյալներ
Ընդհանուր նշանակության փաթեթային ռադիոկապը (GPRS) ցանցային ծառայություն է, որը շարժական
հեռախոսներին թույլ է տալիս տվյալներ ուղարկել և ստանալ ինտերնետային կանխագրի (IP) վրա
հիմնված ցանցով:
Սահմանելու համար, թե ինչպես օգտվել ծառայությունից, ընտրել Ընտցնկ > Պրմտրեր > Միացնե‐
լիություն > Փաթ. տվյալներ > Փաթեթային տվյալ. միացում և հետևյալ ընտրանքներից.
● Պհնջի դեպքում — փաթեթային տվյալների փոխանցման միացում հաստատելու համար, երբ ծրագիրը
դա պահանջում է: Միացումը փակվում է, երբ ծրագրի գործողությունն ավարտվում է:
● Միշտ օնլայն — փաթեթային տվյալների ցանցին ինքնաբար միանալու համար, երբ դուք միացնում
եք հեռախոսը:
Պարամետրեր
© 2009 Nokia Բոլոր իրավունքները պաշտպանված են:
20

Դուք կարող եք ձեր հեռախոսն օգտագործել որպես մոդեմ՝ այն միացնելով Bluetooth տեխնոլոգիա
օգտագործող համատեղելի ԱՀ-ի: Մանրամասների համար տե՛ս Nokia PC Suite-ի փաստաթղթերի
փաթեթը: